Մինչ քաղաքական «ատմասֆերայում» լուրջ կռիվ է Համբոյի տանը, և «փոքրիկ» Հրաչյան` սպորտի նախկին նախարար, փորձում է գտնել ձևը` ինչպես անի, որ լուծարի վոլեյբոլի ֆեդերացիան, միևնույն ժամանակ փորձելով այնպես անել, որ հանկարծ Յուրի Վարդանյանի ու իշխանությունների մտքով չանցնի` ստուգել, հայտնաբերել յուր «ղալաթները»` նախարար եղած ժամանակ, նույն պահին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունենում Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների պարգևատրում:
Ելնելով «դավադրության տեսության» ակունքներից` պետք է ասել, որ հանձին ԿԳ նախարարության, փաստորեն, Հայաստանում գործում է այլընտրանքային սպորտային ֆեդերացիա, որը, ըստ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի, մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների առողջ ապրելակերպին, մարզական միջոցառումների կազմակերպմանը ու դեռ «անելու» է: Որպեսզի ուսանող-մարզիկները կարողանան միջազգային ստուգատեսներում լավագույն արդյունքներ գրանցել:
Դե չեն ուզում, էլի, ՀԱՕԿ-ի լավը:
Նախանձ են, նախանձ, կասեր Արգամիչը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ